Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ` հայտնել է ՄԲ ԱԳ-ն:
«Մեծ Բրիտանիան պահանջել է անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որ նրա անդամներին տեղեկացնի Սոլսբերիում նյարդակաթվածահարող նյութի կիրառմամբ հարձակման հետաքննության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: